Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանում «Օպել»-ը, այնուհետ՝ «Մերսեդես»-ը վրաերթի են ենթարկել հետիոտնին. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում՝ «Գաուդիս» շաուրմայանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև հարվածի հետևանքով հետիոտնը շպրտվել է ու կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից:

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:

Opel-ի և Mercedes-ի վարորդները փախուստի չեն դիմել:

Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության, պարեկային ծառայության աշխատակիցները, քննչական խումբը, տեղում տարածքը սահմանազատվել է:

Մինչ պարեկները դեպքի վայրում ծառայություն էին իրականացնում, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: