Բացել լրահոսը Փակել լրահոսը
air-in-yerevan_1625160137
A A
Հասարակություն

Օդում փոշու պարունակությունը Երևանում ու մարզերում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին, Շենգավիթում՝ մարտի 6-ին և 7-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
 
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 6-8-ը, Նոր Նորքում՝ մարտի 2-ին և 8-ին։
 
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
 
Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. փետրվարի 27-ից մարտի 5-ը
 
 Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում և Գյումրիում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդանում՝ փետրվարի 27-ից մարտի 1-ը, Վանաձորում՝ փետրվարի 27-ին և 28-ին, մարտի 2-ին, 3-ին և 5-ին։