Բացել լրահոսը Փակել լրահոսը
334676370_760176502210810_9147040799262475209_n
A A
Հասարակություն

Արմավիրի մարզում այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ, խաղողի վազեր և մոտ 300 մրգատու ծառ

Մարտի 8-ին, ժամը 16։36-ին քաղաքացին դիմել է Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Նալբանդյան գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժ.17:40-ին, մարվել՝ 18։52-ին։ Այրվել են մոտ 25 հա խոտածածկույթ, խաղողի վազեր և մոտ 300 մրգատու ծառ։