
A
A
Արթուր Դավթյանը՝ Հայաստանի մարմնամարզության բացարձակ չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկել են սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունները:
Տղամարդկանց բազմամարտում 81,133 միավորով հաղթող է ճանաչվել Արթուր Դավթյանը: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել է Համլետ Մանուկյանը՝ 79,008 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գագիկ Խաչիկյանը՝ 78,600:
Կանանց բազմամարտում չեմպիոնի կոչումը նվաճել է Աստղիկ Կասպարովան, որը վաստակել է 50,0 միավոր: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Մանե Պողոսյանը (45,8 ) և Մարիետա Բուչախչյանը (45,7):
Վաղը կկայանան առանձին գործիքների եզրափակիչները: