Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captuգկյգկյգյգre
A A
Քաղաքականություն

Եվրամիությունը Բաքվին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը

Եվրամիությունը մնում է մտահոգված այն կապակցությամբ, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակվող խոչընդոտումն ազդում է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, այդ թվում՝ առողջության, կրթության և պարենի իրավունքների վրա: Այդ մասին ասված է Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակներում Եվրամիության պատվիրակության հայտարարությունում:

«Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց երաշխավորել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը», - նշված է հաղորդագրությունում:

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ «Մենք ակնկալում ենք շարունակել խաղաղ գործընթացը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ», - ասված է հաղորդագրությունում: