Բացել լրահոսը Փակել լրահոսը
-71
A A
Հասարակություն

Ուժեղ քամու հետևանքով Մեղրիում կաթսայատան երկաթե խողովակը պոկվել ու վնասել է բնակելի շենքի տանիքը

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքի տանիքին երկաթյա խողովակ է ընկել և այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ չգործող կաթսայատան խողովակը՝ մոտ 20 մետր երկարությամբ և 1 մետր տրամաչափով, ուժեղ քամու հետևանքով ընկել է երկհարկանի բնակելի շենքի տանիքից։ Վնասվել են տանիքի կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 150քմ), 2 էլ․սյուն և 1 թթենի․ տուժածներ չկան:

Ժամը 11:10-ին հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Խողովակը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։ Ուժեղ քամու հետևանքով Մեղրի քաղաքի որոշ թաղամասեր հոսանքազրկվել են ու տեղական իշխանությունները անում են ամեն ինչ՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։