Բացել լրահոսը Փակել լրահոսը
1105727
A A
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ

 Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի գնդակոծման և մարդկանց մահվան փաստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա  «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Շատ մտահոգված եմ Ստեփանակերտի շրջակայքում մահացու միջադեպի մասին հաղորդումներով: Այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:

Very concerned with reports of deadly incident in vicinity of Khankendi/Stepanakert. This incident demonstrates the urgency to find solutions for outstanding issues at the negotiation table. #NATO supports the normalisation of relations between Armenia and Azerbaijan 

— Javier Colomina (@JavierColominaP) March 6, 2023

2023 թվականի մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ՝ դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ: