Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանը փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լուծում չի լինելու (տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ Նախ, իմ և Հանրապետության իշխանությունների անունից խորին վշտակցություն եմ հայտնում երեկվա ադրբեջանական հարձակման զոհ դարձած երեք ոստիկանների հարազատներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորիս սրտերում: Այսօր հրավիրել եմ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել եմ, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով սույն թվականի փետրվարի 24-ին և մարտի 1-ին ադրբեջանական կողմի հետ հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի շուրջ կազմակերպված հանդիպումներն արդյունք չեն տվել: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ պետք է ընդունենք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր: Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: