Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռուսաստանի դեսպանի ուշադրությունն եմ հրավիրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը եւ Միքայել Թումասյանը մարտի 6-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հայկ Կոնջորյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետեւանքով զոհվել է ԼՂ ոստիկանության երեք ծառայող, իսկ մեկը վիրավորվել է: Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է՝ Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Ընդգծվել է, որ միջանցքը պետք է օր առաջ բացվի:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը: