Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Որ տարիքում է պետք պատվաստվել կարմրուկի դեմ (տեսանյութ)

Կարմրուկի լաբորատոր հաստատված 20 դեպքերից 15-ը երեխաներ են, 5-ը` մեծահասակ:
 
📍 Բոլորի վիճակը միջին ծանրության է, գտնվում են հսկողության տակ, բուժումը կազմակերպվում է ԱՀԿ-ի կողմից հաստատված միջազգային ուղեցույցներով:
Կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից:
 
Առաջին դեպքն արձանագրվելուց հետո սկսվել են կարմրուկի դեպքերի վաղ հայտնաբերման, կոնտակտավոր անձանց շղթան արագ պարզելու, 72-ժամվա ընթացում կանխարգելիչ պատվաստման միջոցառումները:
Աշխատանքային խումբը փոփոխություններ է կատարել ազգային օրացույցով նախատեսված պատվաստումային գործընթացը ակտիվացնելու ուղղությամբ:
 
Հիվանդության տարածումը զսպելու և բուժման կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են:
 
⚠️ Այս պահին սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն չկա: