Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործող գավաթակիրը կշարունակի պայքարը

Սպորտ
b5f9c715d74db0df2338915c864af77a

Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը» 100-րդ հոբելյանական հաղթանակը տարավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում` 1/8 եզրափակիչի պատասխան խաղում առավելության հասնելով ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ` 2:1: Այդ հաղթանակի հաշվին մանչեսթերցիներին մտան հաջորդ փուլ, քանի որ երկու շաբաթ առաջ ոչ-ոքի էին ավարտել առաջին հանդիպումը` 0:0:

Պայքարը պատվավոր մրցանակի համար կշարունակի նաեւ Միլանի «Ինտերը»: Գործող գավաթակիրը Մյունխենում 3:2 հաշվով պարտության մատնեց տեղի «Բավարիային»: Միլանցիները, որոնք առաջին խաղում պարտվել էին 0:1 հաշվով, հաջորդ փուլ մտան, քանի որ ավելի շատ գոլ խփեցին մրցակցի հարկի տակ:

Այսօր տեղի կունենան այս փուլի վերջին երկու հանդիպումները: Մադրիդում «Ռեալը» կընդունի ֆրանսիական «Լիոնին», իսկ Լոնդոնում «Չելսին» կհանդիպի դանիական «Կոպենհագենի» հետ: