Բացել լրահոսը Փակել լրահոսը
քամի
A A
Հասարակություն

Ուշադրություն. Նոր ցիկլոն եւ քամու ուժգնացում

Ուշադրություն

Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ, Արմավիրում, Արարատում և Երևանում մինչև 17-20մ/վ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 7-10 մ/վ, մարտի 5-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ, 6-ին՝ 27-32 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ