Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1678005440659
A A
Հասարակություն

Դավիթի հորը կհասցնես ծննդատուն. հուշ Վազգեն Սարգսյանի մասին

Սպարապետի  ծննդյան օրը ներկահացնում ենք գրականագետ,լրագրող Հովիկ Չարխչյանի հուշերից, որը նա ներկայացրել է ՖԲ-ում.

«Վազգեն Սարգսյանի հետ Գորիսից Երևան էինք վերադառնում: Հանկարծ նկատեց, որ ճամփեզրով արագ-արագ քայլում է զինվորական համազգեստ կրող մի մարդ: Զայրացավ:

 - Սա զորամասից դուրս ի՞նչ է անում այստեղ: Մեքենան կանգնեցրեց, դուռը բացեց ու բարկացած շարժվեց դեպի հետիոտնը.

- Սա ի՞նչ բան է: Ի՞նչ ես անում այստեղ:

Զինվորականը հանկարծակիի եկած պատիվ տվեց ու զեկուցեց.

- Պարոն նախարար, դիրքերում էի: Զանգահարեցին, ասացին, որ տղա եմ ունեցել: Թույլտվություն խնդրեցի ծննդատուն գնալու համար…

Վազգենը միանգամից վերափոխվեց-պայծառացավ: Գրկեց սպային, շնորհավորեց, հետո դարձավ դեպի իր վարորդը.

- Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես, դուրս հանի: Մեքենայի թափքի վրա դրեցին շիշը, բաժակները, մի քանի խնձոր:

- Դե, աչքդ լույս լինի,- ասաց,- տղայի անունն ի՞նչ ես դնելու:

- Դավիթ:

Բաժակներն իրար խփեցին: Ապա Վազգենը մոտ կանչեց ուղեկցող մեքենայի վարորդին. - Դավիթի հորը կհասցնես ծննդատուն…