A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց Իվանչուկին
Երեկ Մոնակոյում անցկացվեց շախմատի «Ամբեր» մրցաշարի 4-րդ տուրը:
Լեւոն Արոնյանը մրցեց ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ:
Կույր շախմատում նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց, իսկ ահա արագ շախմատում` հաղթանակ տարավ:
Չորս տուրից հետո Լեւոն Արոնյանը նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ 6 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրանցից կես միավոր քիչ ունի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
Այսօր շախմատիստները կհանգստանան, իսկ վաղը տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ, որը 4 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: