Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 4.03
A A
Սպորտ

ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս ջախջախեց «Լեռնային Արցախին».  ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր մեկնարկեց 22-րդ տուրը: Մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախը»  Վայքում ընդունեց հետնապահ ԲԿՄԱ-ին: Խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 3:0: Բանակային ֆուտբոլիստները երկու գոլ խփեցին առաջին խաղակեսում, մեկ՝ երկրորդում:

Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն վաստակեց 16 միավոր և շրջանցեց 9-րդ տողում ընթացող «Նոային»: «Լեռնային Արցախը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական դաշտում և այժմ 21 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

Տուրի մյուս խաղերը կկայանան մարտի 5-ին և 6-ին: