Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թվերը «Մանչեսթերի» եւ «Ինտերի» օգտին են

Սպորտ
1113a0f1d1f6738624f0fc3eb44faf19

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հերթական հանդիպումները եւ հայտնի կդառնան հաջորդ փուլի եւս երկու մասնակիցները:

Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի Ֆրանսիայի «Մարսելին»: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0:

Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդը» 9-րդ անգամ է մրցակցին ընդունելու գոլազուրկ հանդիպումից հետո: Նախորդ 8 նման մրցակցություններից 5-ում մանչեսթերցիները հաղթել են, իսկ ահա երեք դեպքում տանուլ են տվել: «Մանչեսթեր Յունայթեդին» սեփական հարկի տակ կարողացել են պայքարից դուրս բերել Վոլգոգրադի «Ռոտորը», «Մոնակոն» եւ Մադրիդի «Ռեալը»:

Մյունխենում տեղի «Բավարիան» կհյուրընկալի գործող գավաթակիր «Ինտերին»: Դա կլինի երկու թիմերի 8-րդ մրցավեճը: Նախորդ 7 հանդիպումներից 3-ում հաղթել է իտալական ակումբը, 2-ում` գերմանականը: Հիշեցնենք, որ թիմերի առաջին խաղն ավարտվել էր «Բավարիայի» առավելությամբ` 1:0:

Ինչ վերաբերում է բուքմեյքերներին, ապա դրանք միանշանակ նախապատվությունը տալիս են դաշտի տերերին: