A
A
Կիսաեզրափակիչ զույգերը հայտնի են
Դիլիջանի «Իմպուլսը» Երեւանի «Բանանց» ակումբի մարզադպրոցի խաղադաշտում ընդունեց «Միկային»: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր միկացիների վստահ հաղթանակով` 3:0:
Հանդիպումն այս անգամ էլ հաջող սկսվեց «Միկայի» համար, որը խաղի սկզբում երկու գոլ խփեց եւ ընդհանուր հաշիվը դարձրեց 5:0: Երկրորդ խաղակեսում աչքի ընկան միայն դաշտի տերերը: Սակայն նրանց ընդամենը հաջողվեց հավասարացնել հաշիվը` 2:2:
Այդպիսով, հայտնի դարձան գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ զույգերը: «Միկան» կհանդիպի «Բանանցի», իսկ «Շիրակը»` «Ուլիսի» հետ: Հավելենք, որ առաջին երկու թիմերն արդեն տիրել են գավաթին, իսկ ահա վերջին զույգի թիմերը դեռ չեն հասել այդ բարձունքին: