A
A
Հայաստան – Ռուսաստան խաղի տոմսերը սպառվեցին
Մարտի 26-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Ռուսաստան հանդիպման տոմսերը ամբողջովին սպառվել են:
Այսօր «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերն առավոտվանից փակ են: Ճիշտ է դրանց վրա հատուկ չի նշված, որ Հայաստան - Ռուսաստան խաղի տոմսեր չկան, սակայն մարզադաշտի տնօրինությունից «Ա1+»-ին տեղեկացրին, որ բոլոր տոմսերը սպառված են:
Հիշեցնենք, որ խաղի տոմսերի իրացումը սկսվել էր մարտի 7-ին: Առաջին երեք օրվա մեջ արդեն սպառվել էին ամենաթանկ` արեւմտյան եւ արեւելյան տրիբունաների տոմսերը, իսկ մնացածի վաճառման համար պահանջվեց եւս 5 օր: