Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բա դու ո՞վ էիր, որ ստորագրում էիր․ Մինասյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը չի հավատում, որ Հայաստանի իշխանությունն իսկապես կկարողանա հասնալ համաձայնության, կստեղծվի միջազգային մեխանիզմ, որի շուրջ Ստեփանակերտն ու Բաքուն որպես իրավահավասար կողմեր կբանակցեն։

«Իշխանության  վարքագծում բացակայում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Իրենց այսօրվա վարքագիծը հակասում է  իրենց իսկ հայտարարած  նախընտրական, կառավարության ծրագրերի դրույթներին՝ անջատում հանուն փրկության կոնցեպտի ներքո,  կամ որ մենք ասում ենք՝ ճանաչում հանուն փրկության։ Այս ամեն ինչի հիմքում ինքնորոշման իրավունքն է, որից այսօրվա իշխանությունը հրաժարվում է։ Եթե չհրաժարվի ու այս մոտեցումով գնա, իհարկե, կարելի է քննարկել և տեսնել, թե ինչ մեխանիզմ է, բայց ի սկզբանե, երբ որ իրենք հրաժարվում են, իրենց գործողությունը դառնում է ընդամենը  ժամանակը ձգելու միջոց, այն էլ ոչ մեր օգտին, այլ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելուն ուղղված  ժամանակ ձգելու միջոց։
Տարածաշրջանում այսօրվա որոշակի խառնաշփոթ պայմաններում մեր վիճակն էլ ավելի վատթարացնելու պայման է ստեղծում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ  ասաց Ա. Մինասյանը։

Նրա խոսքով, այն, ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահ Ալիևը մյունխենյան համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Փաշինյանի և նրա իշխանության դավադիր և կապիտուլյացիոն ելքը։