Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_nuynakanacman-qart-1
A A
Տնտեսություն

Ինչպես կատարել օնլայն գործարքներ, եթե նույնականացման քարտի վրա առկա չէ էլեկտրոնային պահոց

Քանի որ 2023թ-ի փետրվարի 15-ից նույնականացման քարտերը տրամադրվում են  առանց էլեկտրոնային պահոցի, մի շարք քաղաքացիներ և տնտեսվարողներ մտահոգություն էին հայտնել, թե ինչպես պետք է  կատարեն օնլայն գործարքներ, որպեսզի խնդիրների չբախվեն։

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից հայտնեցին, որ նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրության փոխարեն քաղաքացիներն իրենց իրավունքները կարող են իրացնել «ԷԿԵՆԳ» ՓԲ ընկերությունից բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու եղանակով, իսկ պաշտոնական էլեկտրոնային փոստ ֆիզիկական անձանց կտրամադրվի հանրային ծառայությունների համարանիշ ձեռք բերելու պահից։

Եթե քաղաքացին ունեցել է էլեկտրոնային ստորագրություն, ապա փոխել քարտը և ստացել նորը՝ առանց էլեկտրոնային պահոցի, ապա կարող է գնալ իր նախընտրած բջջային օպորատորի մոտ և ունենալ mobile id հավելվածը, որի միջոցով էլ կկարողանա կատարել օնլայն գործարքներ։

Ոստիկանությունից նշել են, որ նշված փոփոխությունների նպատակը պայմանավորված է քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծման և աստիճանաբար հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինման անհրաժեշտությամբ։