Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մարտի մեկը» բացահայտվել է, բայց իրական պատասխանատուները դեռևս պատիժ չեն կրել. Փաշինյան (տեսանյութ)

«Իմ դիրքորոշումն այն է, որ լիարժեք պետք է հասնենք գործի բացահայտմանը»․ Այս մասին նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Մարտի 1-ի գործի բացահայտմանը։

Փաշինյանը նշում է, որ գործը բացահայտված է, բայց իրավական առումով եղել են խնդիրներ․ «Ի վերջո եկեք տեսնենք, թե ինչեր է պարզվել։ Պարզվել է որ ջոկատներ են կազմվել, որ ապօրինի վճարումներ են արվել։ Պարզվել է, որ դա արվել է բանակի հովանու ներքո»։

Վարչապետը նշեց, որ իրական պատասխանատուները դատարանում էին, սակայն ինքը չի ցանկանում մեկնաբանել իրավական անբողոքարկելու որոշումներ․ «Որոշում է կայացվել և բոլորս պետք է ընդունենք ի գիտություն, այդ թվում սահմանադրական դատարանի որոշումը»։

Հարցին, թե արդյոք հնարավոր է մոտ ապագայում ամբողջական բացահայտում մարտի 1-ի գործի վարչապետը նշեց․ «Այդ հարցեին ես չէ, որ պետք է պատասխանեմ։ Դա արդեն իրավապահ մարմինների խնդիրն է, իրենք պետք է այդ խնդիրը լուծեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։