Բացել լրահոսը Փակել լրահոսը
upload-2023-02-28T234859Z_211045683_RC2NKZ9U2CEB_RTRMADP_3_GREECE-TRAINS-CRASH-pic4_zoom-1500x1500-2698
A A
Հասարակություն

Հունաստանում երկու գնացք է բախվել. կան զոհեր և վիրավորներ

Հունական Լարիսա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել երկու՝ բեռնատար և մարդատար գնացքի ճակատ-ճակատի բախում։  ժամը 09:15-ի դրությամբ հայտնի է 32 զոհի, 85 վիրավորի մասին, հայտնում է gazeta.ru-ն։

Փրկարարները դեպքի վայրից տարհանել են 270 ուղևորի, որոնք բժիշկների օգնության կարիք չեն ունեցել։ Նրանց ավտոբուսներով ուղարկել են Սալոնիկ։

Ականատեսները հայտնել են, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մի քանի վագոններ անմիջապես հրդեհվել են, ամեն ինչ պատվել է ծխով։