Հայկական համայնքն էր նախաձեռնել
Աբխազիայի հայ համայնքը Սուխումում 4-րդ անգամ անցկացրեց շախմատի մրցաշար, որը կրում է «Համշեն» անվանումը:
«Քանի որ հայերը մեծ հաջողությունների են հասել շախմատում, ինչպես Տիգրան Պետրոսյանը, Գարի Կասպարովը, Ռաֆայել Վահանյանը եւ Լեւոն Արոնյանը, ուստի մենք որոշեցինք կազմակերպել հենց շախմատային մրցաշար», - նշել է հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանը:
Այս տարի մրցաշարին մասնակցեցին 58 շախմատիստներ: Այն անցկացվեց նոկաուտ մրցակարգով, ընդ որում տարեց շախմատիստները սկզբում մրցեցին երիտասարդ շախմատիստների հետ: Երկու օրվա պայքարից հետո առաջին տեղը զբաղեցրեց Օթար Խուրխումալը: Արծաթե մրցանակի արժանացավ Արտյոմ Տաբարյանը, իսկ բրոնզե մեդալին տիրեց Սերգեյ Մինասյանը:
Հավելենք, որ գալիք տարի կազմակերպիչները մտադիր են շախմատիստներ հրավիրել նաեւ Լեռնային Ղարաբաղից եւ Ռուսաստանից: