Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը եւ Կառլսենը ոչ-ոքի խաղացին

Սպորտ
6286da8f4a7ab93f767bbf5edbfbdea7

Մոնտե-Կառլոյում անցկացվող շախմատի «Ամբեր» մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ: Մինչ այդ երկու շախմատիստները իրենց ակտիվում ունեին 3,5-ական միավոր եւ ընթանում էին առաջատարների խմբում:

Ինչպես կույր, այնպես էլ արագ շախմատի պարտիայում գրանցվեց ոչ¬ոքի արդյունք: Այդպիսով, նրանք վաստակեցին 4,5-ական միավոր եւ շարունակում են գլխավորել աղյուսակը:
Նրանցից կեսական միավորով ետ են մնում Վիշվանաթան Անանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը:

Այսօր Լեւոն Արոնյանը կխաղա ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, որը 1,5 միավորով եզրափակում է աղյուսակը: