Բացել լրահոսը Փակել լրահոսը
շին
A A
Հասարակություն

Կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում

2022թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն  

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ 2022թ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում.

Հայտնաբերել է 179 իրավախախտում: 

 Կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում: 

Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ: 

 Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 198.171.172 ՀՀ դրամ։  

 Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման 77 դեպքով նշանակվել է 3.850.000  ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

 Բացահայտվել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության գործունեության 13 դեպք։ Բոլոր դեպքերով գործողությունները կասեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ձեռքբերելուց հետո 9-ի կասեցումը հանվել է։ 

 Շինարարական 10 կազմակերպության նկատմամբ նշանակվել է  1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ü  Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 20 դեպքով նշանակվել է 2.240.000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.080.303 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։