Բացել լրահոսը Փակել լրահոսը
20230227_160617
A A
Հասարակություն

Սպասվում են թույլ տեղումներ

 ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․ 

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: 

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, մարտի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ին, 28-ին, մարտի 3-ին, 4-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային և հելիոերկրաֆիզիկական կանխատեսումներին ծանոթացեք այստեղ ➡️ http://www.meteomonitoring.am/page/1102