Բացել լրահոսը Փակել լրահոսը
333125701_560621612682403_7293055025585547563_n
A A
Հասարակություն

Երեւանում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ:
 
Տեղեկացնենք նաև, որ քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում ս.թ. մարտի 1-3-ը մայրաքաղաքի Աջափնյակ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջանների տարբեր կազմակերպություններում նույնպես գործարկվելու են էլեկտրաշչակներ: