Բացել լրահոսը Փակել լրահոսը
1582805957_sumgayit
A A
Քաղաքականություն

Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին․ԵՄ

Եվրոպական միությունը խորը վշտակցություն է հայտնում 35 տարի առաջ Սումգայիթ քաղաքում իրականացված ջարդերի հետևանքով զոհված հայերի հարազատներին և բարեկամներին։

«Խորը վշտակցություն ենք հայտնում բոլորին, ովքեր Սումգայիթում 35 տարի առաջ կորցրել են հարազատ և բարեկամ։ Անցյալի արարքների ընդունումը կարևոր քայլ է հաշտության և խաղաղության ճանապարհին»,- ասված է Հայաստանում Եվրամիության գրասենյակի ՖԲ գրառման  մեջ։