«Շիրակը» հաղթեց «Փյունիկին»
րեւանի «Փյունիկը» Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում 0;1 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին» եւ երկու խաղերի արդյունքներով (առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1) դուրս մնաց հետագա պայքարից: Միակ գոլը 36-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց գյումրեցիների բրազիլացի պաշտպան Տիագու Լոպեշը:
«Շնորհավորում եմ «Շիրակին» հաջորդ փուլ մտնելու կապակցությամբ: Այսօր մեր թիմը շատ վատ էր շարժվում: «Շիրակը» արժանի հաղթանակ տարավ, քանի որ հաղթելու ավելի մեծ ցանկություն ուներ» - հանդիպման ավարտից հետո այսպես մեկնաբանեց խաղը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Բավականին դժվար հանդիպում ստացվեց: Առաջին խաղակեսում «Փյունիկը» գերազանց ֆուտբոլ ցուցադրեց, բայց գոլը մենք խփեցինք: Երկրորդում արդեն ավելի շատ պաշտպանվում էինք, որպեսզի պահպանեինք հաղթական հաշիվը: Հաշվի առնելով այն, որ «Շիրակը» հաղթեց գործող գավաթակրին, թիմը գավաթին տիրելու լավ հնարավորություն ստացավ» - մամուլի ասուլիսին նշեց «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը, որը կրկին փոխարինեց գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանին, քանի որ նա չունի համապատասխան արտոնագիր, եւ ակումբում գրանցված է որպես ... ադմինիստրատոր:
Կիսաեզրափակիչում «Շիրակը» կհանդիպի «Ուլիսի» հետ, որը պատասխան խաղում կրկին 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ:
Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ «Գանձասար» - «Բանանց» խաղում: Չնայած դաշտի տերերի հաղթանակին, հաջորդ փուլ մտավ «Բանանցը», որն առաջին խաղում առավելության էր հասել 3:0 հաշվով: