A
A
6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի գիշերը Օխոտի ծովում
Աջակցիր «Ա1+»-ին6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի գիշերը Օխոտի ծովում ՝ Կուրիլյան կղզիների մոտ, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղից:
«Էպիկենտրոնը գտնվել է Գոլովնինո գյուղից 102 կմ հարավ-արեւմուտք (Կունաշիր կղզի) 63 կմ խորության վրա: մինչեւ չորս բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացել են Յուժնո-Կուրիլսկ քաղաքի բնակիչները (Կունաշիր կղզի), մինչեւ երեք բալ ուժգնությամբ ՝ Մալոկուրիլսկոյե գյուղի բնակիչները (Շիկոտան կղզի)», - նշվում է հաղորդագրությունում:
Ցունամիի տագնապ չի հայտարարվել, ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։