Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1677036862946
A A
Հասարակություն

31 մեքենա արգելափակվել էր Գորայք-Զանգեր հատվածում

Փետրվարի 21-ին, ժամը 14։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված ավտոմեքենաներ։ Բախվել են «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․Գ․) և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ն․), ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի փակ․ տուժածներ չկան: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 31 ավտոմեքենա։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։ 

Նշենք, որ փետրվարի 21-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վանաձոր, Դիլիջան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ապարան, Թալին քաղաքներում, Կարմրավան, Ծովագյուղ, Ծաղկահովիտ, Գեղադիր, Ֆանտան գյուղերում և Երևան-Սևան, Քուչակ-Ծաղկաշեն, Վարդենիս-Ձորագլուխ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 ավտոմեքենա և 91 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: