Բացել լրահոսը Փակել լրահոսը
1677000514_1676917015_000
A A
Քաղաքականություն

ՌԴ ԱԳ փոխնախարարը Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման հարցը քննարկել է Տոյվո Կլաարի հետ

Փետրվարի 21-ին ԵՄ կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Յու. Գալուզինի հեռախոսազրույցը Անդրկովկասում անվտանգության եւ կայունության հարցերով Ժնեւյան միջազգային քննարկումների համանախագահ, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տ. Կլաարի հետ:
 
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
 
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Միխայիլ Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը՝ Հայաստանում տեղակայել, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը»,- ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։