Բացել լրահոսը Փակել լրահոսը
332101248_3593979007531309_3523225071692215687_n
A A
Քաղաքականություն

Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Հայտնում է ԱԳՆ-ն։
 
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:
 
Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: