Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1676808680916
A A
Հասարակություն

Դեսպանն այցելել է Կլուժ-Նապոկա և Գեռլա

Փետրվարի 17-ից 18-ը Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռումինիայի Կլուժ նահանգի Կլուժ-Նապոկա և Գեռլա (նախկինում՝ Արմենոպոլիս) քաղաքներ:

Այցի շրջանակներում դեսպան Մինասյանը հանդիպումներ ունեցավ Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարի և Գեռլայի քաղաքապետ Օվիդիու Դրագանի հետ, ինչպես նաև Կլուժում գործող ուսումնական և գիտական հաստատությունների ղեկավարների հետ։ Այցի ընթացքում դեսպանը մասնակցեց նաև տեղի համայնքային կառույցների կողմից կազմակերպված մշակութային միջոցառումներին։

 Հայտնում են դեսպանատնից։