
A
A
Փակվեցին Եկեղեցիների Սուրբ Խորանների վարագույրները
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքը, այսօր Բուն Բարեկենդան է։ Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է Երեկոյան ժամերգություն, որի ընթացքում էլ փակվել են խորանների վարագույրները։
Այն խորհրդանշում է մարդու արտաքսվելուց հետո դրախտի դռների փակվելը: Խորանների վարագույները փակ կմնան մինչև Սուրբ Հարության տոնը. այդ ընթացքում կբացվեն միայն Ծաղկազարդին։