
A
A
Վարչապետը իր տիկնոջ հետ կմեկնի Մյունխեն
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կմեկնի Մյուխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է Մյունխենի Անվտանգության համաժողովին:(խմբ)