Կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջանի մայրուղու վրա․ նրանք շփոթված են եւ կարող են հայտնվել վտանգավոր հատվածում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:
Այս մասին տեղեկանում ենք Դիլիջանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից:
«Ինչպես երևում է նաև տեսանյութում, բնակիչները մոտենում են, հիանում կենդանու գեղեցկությամբ, սակայն չեն խանգարում նրանց վայելել իրենց հանգիստը: Դիլիջանի բնությունն ու մաքուր օդը բարենպաստ են եղջերուների վերաբնակեցման և բազմացման համար, իսկ համայնքի բնակիչներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն նրանց հաճախ հանդիպելու»,- ասված է տեսանյութին կից գրառման մեջ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը
Հարգելի քաղաքացիներ, Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։ Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։
կարողԱյս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին։
Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվություն միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։