Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հարյուրավոր ոստիկաններ ՊՆ նախկին շենքի մոտ են. բնակիչներին դուրս են հանում (տեսանյութ)

Հարյուրավոր ոստիկաններ են եկել Պաշտպանության նախարարության նախկին շենք, որը գտնվում է Աշտարակի խճուղու վրա:

Նրանք բացել են դարպասները, որպեսզի այնտեղից դուրս բերեն շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին:

Ավելի վաղ դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։ Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել են պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: