Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը պետք է սահուն լինի և ամենակարևորը` գործի հանրային շահին համապատասխան:
✔ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային եղանակով. արդյո՞ք հնարավոր է ունենալ կայուն, գործող համակարգ. սահուն ձևով անցում կատարելու համար ապահովագրական համակարգը ներդրվելու է փուլային` աստիճանական տարբերակով:
✔ 2023 թվականին կիրականացվեն ակտուարական հաշվարկներ: Կձևավորվի փաթեթի հստակ արժեք:
✔ Փաթեթը լինելու է ընդգրկուն:
✔ Քիմիաթերապևտիկ դեղերը և քրոնիկ հիվանդների դեղերը, որոնց ձեռքբերումը ևս ֆինանսապես բավական ծանր է մեր քաղաքացիների համար, ընդգրկվելու և հասանելի են լինելու առողջապահական այս փաթեթի շրջանակներում:
✔ 2024 թվականից պետական պատվերների շահառուների համար կսկսի գործել ապահովագրական համակարգ. կունենանք միասնական, մեկ ապահովագրական փաթեթ պետության կողմից ապահովագրված շահառուների համար:
✔ 2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն կենսաթոշակառուները:
✔ Կգործի նաև կամավոր ապահովագրական համակարգ, որը բաց կլինի բոլոր քաղաքացիների համար:
✔ 2026 թվականին կամփոփվի բոլոր կամավոր ապահովագրվողների խումբը, և 2027 թվականից արդեն կգործի համապարփակ պարտադիր ապահովագրությունը բոլորի համար:
✔ Չենք ունենալու եկամուտից կախված վճարային համակարգ, այսինքն` փաթեթի արժեքը լինելու է բոլորի համար նույնական, բայց պետության կողմից կատարվող սուբսիդավորման տոկոսները տարբեր են լինելու: