Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_image0
A A
Բիզնես

Միջազգային վստահություն և ճանաչում ունեցող BetConstruct ընկերությունն իր պրոդուկտներն ու նորարական լուծումները ներկայացրեց ICE London 2023 էքսպոյին

Խաղային ոլորտում ծրագրային լուծումների մատակարար, միջազգային հեղինակություն և ճանաչում ունեցող BetConstruct ընկերությունը փետրվարի 7-9-ը մասնակցում էր ոլորտի ամենամեծ՝ ICE London 2023 էքսպոյին, որն ամեն տարի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում է համախմբում խաղային ոլորտի մասնագետներին։

Էքսպոյին BetConstruct ընկերությունն ամենամեծ տաղավարներից մեկն ուներ, միևնույն ժամանակ՝ ամենագունեղն ու բարդը` կառուցվածքով ու լուծումներով։ Տաղավարի տարածքում աշխատակիցները հազարավոր հյուրերին ներկայացրեցին ընկերության պրոդուկտները, նորարարական լուծումները և ճկուն առաջարկները։

Ընկերության մասին

Որպես միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած, մեծ ճանաչում և ոլորտում վստահություն վայելող տեխնոլոգիաներ ու ծառայություններ մատուցող ընկերություն, BetConstruct-ն այսօր արդեն ունի 6000+ անձնակազմ, 300+ գործընկեր, 40+ լիցենզիա և հավաստագիր, 15+ գրասենյակ ամբողջ աշխարհում, 500+ վճարման եղանակ, մի խոսքով ամբողջական գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ընկերության ստեղծած բազմաֆունկցիոնալ հարթակի վրա կառուցել և զարգացնել ամենատարբեր մեծության, պահանջարկի և սպասելիքների բիզնես iGaming ոլորտում։

Այս ամենով հանդերձ, BetConstruct-ն այս տարվա ICE London-ին ներկայացավ «Մեր մեծությունը ձեր առավելությունն է» կարգախոսով։ Ընկերությունն այնքան մեծ է իր հնարավորությունների, գործիքակազմի, լուծումների ճկունության և ֆունցիոնալության տեսանկյունից, որ դառնում է գործընկերների առավելությունը՝ որպես ընտրություն և որպես հարթակ։

Նորարությունները, Fastex էկոհամակարգը և ռեզոնանսը

BetConstruct-ը տարիներ շարունակ ստեղծել է նոր գաղափարներ և պրոդուկտներ, կատարելագործել է ստեղծածը, կառուցել նորը, հետևել  արագ փոփոխվող ժամանակներին՝ ընդունելով նորարարական դարաշրջանի մարտահրավերները: Տարեցտարի ձեռքբերված հաջողությունները փոխակերպվելու, նոր բան դառնալու ուժ են կրում իրենց մեջ, ուժը և հզորությունը՝ նոր բան ստեղծելու պոտենցիալ։

Fastex-ը առաջին հայկական կրիպտոարժույթն է, որը եկել է պարզեցնելու և արագացնելու բիզնես գործընթացները, առավել հարմարավետ ու վստահելի դարձնելու ընկերության և նրա բազմաթիվ գործընկերների հարաբերությունները։ Fastex-ը նոր դարաշրջան է, շնորհիվ էլ մեծ ուշադրության արժանացավ էքսպոյի հյուրերի և ոլորտի մասնագետների կողմից։

Կարևոր և նշանակալից մրցանակներ Լոնդոնից

BetConstruct ընկերությունը մասնակցում է ոլորտի հեղինակավոր մրցանակաբաշխությունների, որտեղ ներկայացնում է իր նոր և արդեն ճանաչված պրոդուկտները, ծառայությունները, լուծումները և ոլորտում մեծ վստահություն ունեցող Spring Platform հարթակը։

2023 թվականի փետրվարի 6-ին Լոնդոնում միաժամանակ երկու հեղինակավոր մրցանակաբաշխություններ էին՝ Global Gaming Awards և Inernational Gaming Awards: Երկու մրցանակաբաշխություններում էլ BetConstruct ընկերությունը ներկայացված էր «Տարվա լավագույն հարթակի մատակարար» անվանակարգում իր Spring Platform-ով։ Երկու մրցանակաբաշխություններում էլ  BetConstruct-ը ճանաչվեց լավագույնը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ iGaming ոլորտում իրավամբ վայելում է ամենաուժեղներից մեկի դիրքը, ուստի կարող է վստահաբար հավաստիացնել գործընկերներին․ «Մեր մեծությունը ձեր առավելությունն է»։