ՀԱՊԿ-ում խոստացել են անհրաժեշտության դեպքում Կովկասում դաշնակցի «թիկունքին կանգնել»
Աջակցիր «Ա1+»-ինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է մնալ բարդ և լարված:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
« Ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ապակառուցողական գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և դրա առանձին անդամ պետություններում», -ասել է նա։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի զկբանե պլանավորված էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։
Պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա՝ նա ասել է
«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում... կա փորձ, որոշակի պլաններ նույնպես մշակվել են, և ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել»։