Բացել լրահոսը Փակել լրահոսը
1104066
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է լքել Բելառուսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել երկիրը՝ Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված:

 «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում խորհուրդ չի տրվում որևէ ուղևորություն դեպի Բելառուս: Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկում ենք առանց հապաղելու երկիրը լքել մեքենաների համար նախատեսված ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարությունը զգուշացնում է, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։