
A
A
Երեւանում անասնագոմ է այրվել
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 12-ին, ժամը 23։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 6-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։39-ին, մարվել՝ 23։50-ին։