
ՃՈ-ն հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները հատկապես հովհարային անջատումների ժամանակ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրավարի 11-ին ժամը 18:55-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում, Օ.Գ.-ն, վարելով «Ford Focus 2.0» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 22 հասցեի դիմացի ճանապարահատվածում վրաերթի է ենթարկել 45-ամյա բնակչուհի Մ. Բ.-ին։
Պատահարի հետևանքով վերջինս աջ արմնկահոդի քերծված վերք ախտորոշմամբ դիմել է հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Հատկապես հովհարային անջատումների ժամանակ, և' վարորդները և' հետիոտները պարտավոր են հոսանքազրկված փողոցներում ցուցաբերել զգոնություն։