Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բայկալ
A A
Հասարակություն

Մահացել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, ընդդիմադիր առաջնորդ Դենիզ Բայկալը

85 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին արտգործնախարար և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախկին նախագահ Դենիզ Բայկալը: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է կուսակցության ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Ցավով տեղեկացա Անթալիայի պատգամավորի՝ մեր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալի մահվան մասին, ով սիրում էր Թուրքիան և իր կուսակցությունը»,- գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա չի նշել մահվան պատճառը։