
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատվածը։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:
Արագածոտնի, Լոռու մարզերի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայք, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Իջևան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Գորիս քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։