
A
A
Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:
Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը:
Զրուցակիցները նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: