Բացել լրահոսը Փակել լրահոսը
1103750
A A
Քաղաքականություն

Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Տեղեկանում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունը: Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։