Բացել լրահոսը Փակել լրահոսը
329838509_1897162740651368_725141025013966858_n
A A
Պաշտոնական

Դեսպանն այցելել է առաջնորդարան․ քննարկել են երկրաշարժից տուժած Հալեպում հայերի առջև ծառացած խնդիրները

Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 8-ին այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրաշարժից տուժած Հալեպի հայ համյանքի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման առաջնահերթությունները։ Դեսպան Գևորգյանը կարևորել է ստեղծված իրավիճակում հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ համադրված աշխատանքը՝ խնդիրների արդյունավետ լուծման համար։