Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրդեհից առաջ զինվորները կամ առնվազն անգիտակից են եղել, կամ ողջ չեն եղել. փաստաբան (տեսանյութ)

Նորայր Նորիկյանը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 16 զինծառայողներից 13-ի՝ որպես մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ այսօր հանդես եկավ մամուլի ասուլիսով:
 
Նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ, ծնողները միահամուռ ուժերով դիմել են Նորայր Նորիկյանին:
Մանրամասները՝ տեսանյութում